Т. А. Измайлова, Армянская миниатюра XI века, изд-во...

6
* ^ РЕЦЕНЗИИ Т. А. ИЗМАЙЛОВА, А р м я н с к а я м и н и а т ю р а XI века, изд-во «Искус- ство», Москва, 1979, 240 стр., 153 илл. , . , «XI - » - - . . - XI - , - - XI - - - XI - ; 9". - . , . , . и , . . , . - , XI - - , . . - - у. . , XI - - - , - - , , XI - , « XI » . . - , XI - , , V—IX . , - - , XI : . 255$ - Л? 697 , - , . 1 , , 1066 . - ( . , Д? 311 ) , - XII - . » •• XI - - , . XI 9—10 , . . , - * , 1979 . ( ) . XI ( XI X/— 18 , Л5 4

Transcript of Т. А. Измайлова, Армянская миниатюра XI века, изд-во...

* ԴՐւէԽՈնՈԻԹՑՈ^Ն Р Е Ц Е Н З И И

Т. А. ИЗМАЙЛОВА, А р м я н с к а я м и н и а т ю р а X I в е к а , изд-во «Искус-ство», Москва, 1979, 240 стр., 153 илл.

Լենինգրադի Էրմիտաժի ավագ գիտաշխատող, արվեստագիտության գոկտոր Տ. Ա, Իղմաղո֊ վայի «XI դարի Հայկական մանրանկարչու-թյունը» գիրքը Հանդիսանում Է հեղինակի շուրջ երկու տասնամյակ տևած մանրամասն ուսում -ն ա ստիր ո ւթյ ո ւննե րի արդյունքը։ Գիտական Հա-սար ակ այն ութ յան ը քաջ ծանոթ են Տ. Ա. Ւզ-մայլովայի XI դարի հայ գրքարվեստին նվիր-ված բազմաթիվ Հոդվածները, որոնք ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով լույս են տեսել Սո-վետական Մ իության և արտասահմանյան զա-նազան պարբերականներում։ Նոր գիրքը XI դա-րի Հայկական նկարազարդ ձեռագրերի քննու-թյունն ընդգրկող աոաջին ընդՀանրացնող աշ-խատությունն Է։

XI դարի հայ գր քարվես տի ուսումնասիրու-թյունը սկսվել Է շուրջ կես դար առա շ; Անցած ժամանակաշրջանում հրատարակվել են 9". Հով-սեփյանիէ Կ. Վեյցմանի, Ե. Նիկոլսկայայի, Ս. Տ եր ՛Ներ и ես յ անի, Է. Ա. Դուռնովոյի, Մ. ճա-նաշյանի և ուրիշ ուսումնասիրողների գրքերն ու Հոդվածները, որոնցում քննվել են XI դարի աոանձին մատյանների մանրանկարները կամ հակիրճ բնութագրումն եր տրվել որոշ ձեռագրե-րի նկարազարդումներին։ Ր տարբերություն նա-խորդ շրջանի աշխատությունների, Տ. Ա. Ւզ-մայլովայի մենագրության մեջ ներկայացված գրեթե բոլոր մատյանները Հ՛անգամանորեն Հե-տազոտվել են Հեղինակի կողմից։

Գ՛րքի առա ջաբ անում у. Ա. Իզմայլովան նշում Է, որ XI դարից պաՀպանված նկարա-զարդ ձեռագրերի սակավությունը Հնարավորու-թյոէձ չի ընձեռում բացաՀայտել Ժամանակի Հայ գրքարվեստի զարգացման ամբողջական ընթաց-քը, բայց թույլ Է տալիս պատկերացում կազ-մել աոանձին գր լա կենտրոնն երի գեղարվեստա-կան գործունեության մասին։ Մշակութային այդ արժեքները, ըստ Հեղինակի, վկայում են XI դարի Հայ մանրանկարչության բարձր մա-կարդակի և զարգացման ինքնատիպ ու անկախ բնույթի մասին։

Գ՛րքի առաջին գլխում, որը վերնագրված Է «Հայ մանրանկարչությունը մինչև XI դարը»Ւ

Տ. Ա. Իզմ այլով ան Համառոտ կերպով ներկա*» յա ընում Է Հայ գրքարվեստի նախնական շրջա-նը և բնութագրում այն Հուշարձանները, որոնք ստեղծվել են մինչև XI դարը։ Այդ ստեղծագոր-ծությ ո ւնների քննությունը, Հեղինակի կարծի— քով, խիստ կարևոր Է V—IX դդ. գոյություն ունեցած, բայց մեզ չհասած Հայկական ման-րանկարչութ յան զարգացման ուղիները լուսա-բանելու իմաստով։ Այս գլխում գիտնականը անդրադառնում Է նաև այն մատյաններին, որոնց ձևավորումները XI դարի աշխատանք են Համ արվում արվեստի ուրիշ պատմաբանների կողմից: Խոսքը վերաբերում Է Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի Հավաքածուի № 255$ և ՎիեՆնայի Մ խիթար յան միաբանության գրա-դարանի Л? 697 ձեռագրերին, որոնց նկարա-զարդումները Տ, Ա. Իզմայլովան թվագրում Է 1 դարովւ

ա՛րքի Հեղինակը, ի տարբերություն նախորդ ուսումնասիրողների, իր մենագրության մեջ չի քննում 1066 թ. Մեբաստիայում գրված Ավե-տարանի (Մաշտոցի անվ. Մատենադարան, Д? 311 ) պատկերները, որովՀետև դրանք Հա-մարում Է Կիլիկիայում XII դարի վերջում ավե-լացված ստեղծագործություններ։ Այստեղ Տ. Ա» Իզմայլովան սեղմ ••կերպով շարադրում Է XI դա-րի Հայկական մատյանների Հետազոտման պատմությունը և նշում նախորդ շրջանի ուսում-նասիրողների ավանդը այդ ասպարեզում։

Նկատենք, որ Ա. Դուռնովոյին Հայտնի եհ եղել XI դարի Հայկական 9—10 նկարազարդ ձեռագրեր, մինչդեռ Տ. Ա. Իզմայլովան այդ թիվը Հասցնում Է տասնութի, միաժամանակ ով շրջանի մատյաններին որպես պահպանակ ծա-ռայող պատառիկների հիման վրա արձա* նա գրում մեզ չհասած ևս չորս պատկերազարդ ձեռագրերի գոյությունըէ Ուշագրավ Է, որ 1979 թ. Ֆրեզնոյում (ԱՄՆ) հրատարակված Տ. Կույումջյանի ցուցակում XI դարով ստույգ թվագրվող և անթվակիր (բայց XI կամ X/—

18 Հանդես, Л5 4

Գրախոսություն г . ՝> ч ՚ V I ;

«V Հ •

X / / դդ. վերադրվող) նման մատյանների ընդ-Vան ուր թիվը հասցված է քառասունին ։

<гXI դարի աոաջին կեսի հայկական մանրա-նկարչությունը^ խորադիրը կրող գլուխը սկըս-Վում է Կղոտ գավառի Տալաշու վանքում 1018 թ. Ծովուկ տիէքնոջ համար ծաղկված ավե-տարանի ո ւսումձ ասիր ութ յա մբ։ Տ. Ա. Իզմայլո-վան ցույց է տայիս, որ ձեռագրի մանրանկար-ներում կերպարների վերացականությունը ցող-ված է վառ ու հնչեղ գույներով և ուղեկցված է ժողովրդական հին հավատալիքների արտացո-լումներով։

Այս գլխում քննվող 1007 թ. Ավետարանը Վենետիկի Մ խիթար յան միաբանության գրա-դարանի սեփականությունն է։ Մատյանը ընդօրի-նակել է դրիչ Կիրսձկոս քահանան, Մ ակեդո-նիայի Ադրիանապոլիս քաղաքում բյուգանդա-կան Рարս եզ II րուլղարասպան կայսեր գահա-կալության օրոք։ Ձեռագրի պատկերների շար-քում առանձնանում է նրա պատվիրատուի բյուգանդական բանակի զորական, հայազգի Հովհաննես Պռոտոսպաթարի նկարը զինվորա-կան հագուստով և զրահով։ Մակեդոնիայի եր-բեմնի հայկական գաղթօջախի հազվագյուտ վկայականը հանդիսացող այս մատյանի ձևա-վորումները հանգամանորեն ուսումնասիրել է բանասեր Մ* ճանաշյանը^։ Լրացնելով Մ. ճա-նաշյանի դիտողությունները, Տ. Ա. Իզմայլովան մատնանշում է ձեռագրի մանրանկարներում արտահայտված հայկական և բյուզանդա կան գեղարվեստական ավանդույթները։

Երկրորդ գլխում հետազոտվող 1033 թ. ձե-ռագրի նկարազարդումների առանձնահատկու-թյունները հեղինակին բերում են այն համոզ-ման, որ 989 թ. էջմիածնի Ավետարանի վեր-ջում կարված VI—VII դդ. մանրանկարների նման այս մատյանի պատկերներում ներկա-յացված թեմաները առանձին շարք են կազմ ումէ և այդ 2աՐՔԸ պահպանված Է միայն հայկական ձեռագրերում։ Ի տարբերություն միջնադարում համընդհանուր տարածում գտած ավետարանա-կան պատմության շարադրման, այստեղ ման-րանկարների հիմնական գաղափարը աստվա-ծահ այտն ութ յունն ;Է: Գիտնականի կարծիքով հիշյալ մատյանի ձևավորումները ստեղծված են ավելի հին պատկերագրական նախօրինակների

1 Տե՛ս Э . к о ս у ա յ է а п, 1 А А . 1пс1ех օք Агтегиап А г է, Раг ! 1. МагшБсйр! Ши-тШаИопБ, Ра51си^е 1 Լ Ш и г ш г ^ е й Агш,е-л1ап /\՜Աոստ<;ոթ!տ օք էհ© 11 էհ СеШигу, Рге-Н т Ш а г у Кероп апй СЬескПвЦ Ргеэпо, 1979.

2 Տե՛ս Մ. ճանաշյան, Հայկական ման-րանկարչություն, Վենետիկ, 1966, կ 33—37։

հիման վրա, քան էջմիածնի Ավետարանի ման-րանկարները։ Տ. Ա. Իզմայլովայի գրքում են աոաջին անգամ վերարտադրված և. ուսումնա-,սիրված Մաշտոցի անվ. Մ ատեն ադար անի Л? 5547 անթվակիր ձեռագրի մանրանկարները։ Ըստ գիս&ականի, այդ մատյանը իր պատկեր-ներով առանձնանում է XI դարի հայկական ձե-ռագրերի բոլոր խմբերից և ստեղծվել է ան-հայտ մի գրչակենտրոնում։

Ի տարբեր ութ յ ոճն այս և հիշված մյուս ձե-ռագրերի, 1038 թ. Ավետարանը, իր գե ղարվես-տական հատկանիշներով կապվելով նախորդ ու հաջորդ դարերի որոշ մատյանների հետ, վկա-յում է XI դարում գոյություն ունեցած կայուն գեղարվեստական ուղղության և նույնիսկ դըպ-րոցի՝ մասին։ օ. Ա. Իզմայլովան ենթադրոսմ է, որ 1038 թ. ձեռագիրը ընդօրինակվել ու ծաղկվել է Տարոնում՝ Տուրուբերանի գլխավոր շրջա-նում։ Նա գտնում է, որ այս մատյանի ձե-վավորումները արտակարգ կարևորություն ոՀնեն միջնադարյան արվեստի պատմության տեսակետից. ձեռագրի «Այլակերպություն» ման-րանկարը էկանոնիկ չէ, այսինքն միջնադարյան ընդունված սխեմաների հ\իման վրա չի կա-տարված, իսկ VՅուղաբ՛եր կանայքս մանրա-նկարն ունի միայն հայկական պատկերագրու-թյանը բնորոշ գծեր։ Վերլուծելով 1038 թ. ձե-ռագրի պատկերները, Տ. Ա. Իզմայլովան գա-լիս է այն համոզման, որ դրանց հիմքում ըն-կած նախատիպ երր նախորդում են կանոնիկ պատկերագրության ձևավորմանը։

Գրքի երբորդ գլուխը վերնագրված է <гХ/ ՛դա-րի \կե.սի հայկական մանրանկարչությունը. Փոքր Հայքի դպրոցըտ>։ Այստեղ վերարտադրված և հե-տազոտված են Երուսաղեմի Ս. Հակոբյանը

'վանքի գրադարանի 1041 թ. Ավետարանի և Մաշտոցի անվ. Մատենադարանի չորս ձեռագրե-րի մանրանկարները։

Մատենադարանի նշված մատյաններից առա-ջինը 1045 թ. Ավետարանն է։ Հետևելով Գ, Հով-սեփյանին, հեղինա՛կը գտնում է, որ ձեռաւգրի ստացողն է եղել Պետրոս Գետադարձը։ Հիշար-ժան է Հր. Աճաոյանի ՛կարծիքը. Պւետրոս Գետա-դարձին նա համարում է ձեռագրի պատվիրա-տուն։ Երևանի մատյանների խմբից միայն Մա-քաթիայի 1057 թ. Ավետարանի հիշատակարան-ներում է նշված նրա ստեղծման վայրը։ Մա-տենադարանի երրորդ ձեոագիրը лЛ» 974) անթվակիր է, բայց նույնպես վերագրվում է XI դարին, իսկ չորրորդ մատյանը ամբողջու-թյամբ շի պահպանվեի մեղ են հասել միայն նրա նկարազարդ պատառիկները, որոնք պահ-պանակ են ծառայում 1314 թ. ձեռագրինւ

Երևանի և Երուսաղեմի հիշյաԼ մատյանների

Գրախոսություն 21.Դ

ձևավորումները խիստ մոտ են իրար, իսկ

1041 թ. և 1057 թ. Ավետարաննե բում պատկեր֊

Ների նմանությունը որոշ դեպքերում հասնում է

գրեթե նույնության։ Այ՝ դ հանպամս&քը Տ. Ա.

Իզմայլովայւին հիմք է տայիս ենթադրելու, որ

վևրջին երկու ձեռագրերը ստեղծ՛վել են Մալա-

թի այի միևնույն ղր լատանը։ Այս գլխում հեղի-

նակը սկզբից մանրամասն քննում է 1041, 1045,

1057 թթ. Ավետարանների և Մ ա տ են աղ ար անի

Л? 974 ձեռա գրի մանրանկարների պատկերա-

գրությունը։ Սա մ՛ատնանշում է ասորական,

կապադովկյան և Հունական այն ավանդույթնե-

րըչ որոնք արտացոլվել են այղ մատ յա նն երի

նկա ր աղար դումն երում ։ Ղ՛ի տ ն ականը ան դրա -

դաոնում է մանրանկարների մեզ կանոն ի կ ա -

ոանձնահատկությունների կողքին տեղ գտած

հեթանոսական հ ավատ ա լիքն երի վերապրուկ՛-

ներին և ցույց է տալիս, որ անտիկ մշակույթի

արձագանքները հայտնվում են ոչ միայն ման-

րանկարների պատկեր՛ագրության, այլև ոճի

մեջ։ Տ. Ա. Եզմայլովան գսէնում է, որ այդ ձևա-

վորումները մշակութային ֊պա ամ ական մեծ ար-

ժեք են ներկայացնում, որովհետև նրանցում

պահպանվել են հայկական ավելի հին, մեզ

չհասած մատյաններից ընդօրինակված ՎաՂ

շրջանի պատ կերա գրական սխեմ ան երէ

Երրորդ գլխի շարադրանքը եզրափակվում Է

վերոհիշյալ պատառիկների ուսումնասիրությամբ։

Պահպանակների նկարների հատվածների միջո-

ցով հեղինակը պարզում Է ամբողջությամբ

չպահպանված ձեռագրի պատկերների թեմա-

ները և ցույց տալիս այդ ձևավորումների հա-

րազատությունը ժամանակի մյուս մատյանների

մանրանկարների հետ։ Նա ենթադրում Է, որ

այս ձեոագիրը ստեղծվել Է կենտրոնական Հա-

յաստանի արևմտյան շրջաններում։ Գրքի այս

հատվածի համար Հիմք են ծառայել 1967,

1968 թթ. Փարիզում Տ. Ա. Րզմայլովայի հրա-

տարակած երկու ընդարձակ հոդվածները3.»

ֆժվար չէ նկատել, որ հոդվածներում, ի տար-

բերություն գրքի, հուշարձաններն ավելի

մանրամասն են հետազոտված։ Անհ րաժեշտ Է

նշել, որ գրքում բացակայում են 1314 թ. ձե-

ռագրի պահպանակների նկարների վերատպու-

թյունները։ Աքդ պատկերները վերարտադրված

և մանրամասն քննված են 1973 թ. Ա. Գևորգ-

3 Т . А . I տ ու а I 1 о V а , Ь ' 1 с о п о § г а р Ы е ժ ս с у с ! е (Зеэ Ш е е ճ ն ո ^ г о и р е й е с о й е х а г ш е п 1 е п з ( Г А з 1 е М 1 п е и г е - К Е А , է. I V , 1 9 6 7 , Էչ 1 2 5 — 1 6 6 ; М е т , Ь е 8 |у1е : К е з з е т -Ы а п с е е1 Й 1 у е г ^ е п с е § , й а п з 1е § г о и р е с о У е х а г ш ё п 1 е п з й е Г А Б 1 е М 1 п е и г е - К Ё А , է. V , 1 9 6 8 , է չ Ш - 1 7 3 .

1 8 *

յանի հետ Տ. Ա. Իզմայլովայի հրատարակած

հոռվա ծում 4»

Պ՚րքի ԼՈՐՐՈՐԴ գլխում, որը խորագրված է

<1 Լայկա կան մանրանկարչությունը XI դարի

երկրորդ կեսին. Ան ի ի դպրոցը», ուսումնասիր-

ված են Րա գրատուն յա д թագավորության մայ-

րաքաղաքի շրջակայքում գրված ու նկարա-

զարդված մատյանները։ Այդ ձեռա գրերից աոա-

ջինը՝ 1053 թ. Ավետարանը, ստեղծվել է

Ս անդխկա վանք ում, որը ուսումնասիրողների

կարծիքով գտնվել է Արշարունյաց գավառում,

Ջ ո րամ ա յ րի անապատի մոտ, Անիից ոչ հեռու։

Հեղինակի համոզմամբ այս մ ատ յանի մանրա-

նկարչությունը, ի տարբերություն նախորդ ձե-

ռագրերի նկարազարդումների, ներկայացնում է

հայ գրքի ձևավորման մի այլ ուղղություն, որն

արտահայտում է ժամանակի ավատական հա-

սարակության բարձր խ ավերի գաղափարախո-

սությանը բնորոշ դեպի իր մշակութային ժա-

ռանգությունը ուղղված ձգտումը։ Արվեստագե-

տը նշում է, որ այս մատյանի Մարկոս և Ղու-

կաս ավետարանիչների մանրանկարների պատ-

կերագրական զուգահեռները կարելի է գտնել

միայն VIII—IX դդ. ան գլո-իռլանդական, նա-

խակար ո լիՆգյ ան և որոշ կարոլինգյան ձե-

ռագրերի ձևավորումներում։ Ըստ Տ. Ա. Ւղ-

մայլովայի, 1053 թ. Ավետարանի և լատինա-

կան մատյանների աղերսները հնարավոր է

բացատրել քրիստոնյա քարոզիչների Արևմուտք

տարած ձեռա գրերի և վաղ շրջանի հայկական

մեզ չդասած մատյանների նման նախօրինակ-

ներս վ։

Պե տք է նշել, որ Ավետարանների ձևավոր-

ման անբաժան մաս կազմող անվանաթերթ երը

հայ գրքարվեստում առաջին անգամ հանդի-

պում են այս ձեռագրում։ Ավետարանիչների

խորհրդանշաններով զարդարված մեծատաոերը

նույնպես առաջին անգամ հայտնվում են 1053 թ>

մատյանում։ Թե՞ իր գրչությամբ և թե նկա-

րազարդումներով այդ ձեռագրի հետ է կապված,

այսպես կոչված, Բեգյունց Ավետարանը, որից

ներկայումս Մատենադարանում են պահվում

տեքստի քսանմեկ թերթ և ավետարանիչ Մատ-

թեոսի մանրանկարը։ Մատյանի մյուս թերթերի

տեղն ու ճակատագիրը անհայտ են։ Դարա-

սկզբին Գ, Հովսեփյանը ձեոագիրը ա մ բողչա-

4 Т . А . И з м а й л о в а , А . Б . Г е -в о р к я н , Ф р а г м е н т ы м и н и а т ю р н а з а -щ и т н ы х л и с т а х р у к о п и с и М а т е н а д а р а н а № 8 2 8 7 <гԲանբեր Մատենադարանի*, «Лр 11,

1973, էջ 252—261։ Տ. Ա. Իզմայլովայի գրքում

զետեղված գրականության ցանկում այս աշ-

խատանքը նշված չէ։

276 г ր՛ախ ոսություն

կան վիճակում տեսել է Լեռնային Ղարս*ԲաղԻ ՜

Թալիշ գյուղում, լուսանկարել առանձին ման-

,/»անկարներ և արտագրել հիշատակարանները։

Տ. Ա. Իզմայլովային Գ* Հովսեփյանի արիւի-

վում հաջողվել է պատահաբար գտնել այգ լու-

սանկարների նեգատիվները։ 1053 թ. ձեռագրի

և Բեգյունց Ավետարանի մանրանկարների հա-

մեմատությամբ Տ. Ա. Իզմայլովան պարզել է

երկու հուշարձանների արտակարգ նմանությու-

նը։ Ըստ հիշատակարանների Բեգյունց Ավետա-

րանը սկսել է ընդօրինակել մանրանկարիչ ու

գրիչ Ստեփանոսը։ Վերջինիս անավարտ թողած

մատյանը 1060 թ. շարունակել ու ամբողջաց-

րել է գրիչ և ծաղկող Հովհաննեսը, որին ուսում-

նասիրողները նույնացնում են Հովհաննես

Սան դխկա վանեցու 1053 թ. ձեռագրի գրչի հետ։

Հովհաննես Ս ան դխկա վանեցուն են համարում

նաև Մ ուղնու Ավետարանի ընդօրինակողն ու

նկարազարդողը։

Ղեռևս 1967 թ. հրատարակած հոդվածներից մեկում Տ. Ա. Իզմայլովան հանգամանորեն քննել է այս երեք մատյանների գրչության մ ան -րամասներն ու մանրանկարները և եկել այն համոզման, որ երեք հուշարձաններն էլ ստեղծ-ված են միևնույն գրչագրական ու գեղանկար-չական սկզբունքներով'5? Անհրաժեշտ է նկատել, որ գրքում, ի տա՛րբերություն հիշյաէ Հոդվածի, գրչության առանձնահատկությունների վերլու-ծությունը բացակայում է։

Մ ուղնու Ավետարանը քննող գիտնա՛կանները այն թվագրել են տարբեր ժամանակներով[՝ X դարի վերջ, XI, XII և նույնիսկ XIII դդ.։ Տ. Ա. Իզմայլովան հուշարձանը համարում է XI դարի վերջի աշխատանք։ Նա պտնում է, որ մատյանի մանրանկարների համար օգտագործ-ված հին նախօրինակները անհայտ են եղել մինչև անգամ կապադովկյան որմնանկարիչնե-րին, մի հանգամանք, որ առանձնահատուկ կա-րևորություն է հաղորդում ձեռագրի նկարազար-դումներին։ Հեղինակը հետաքրքիր ընդհանրու-թյուններ է նկատում մատյանի ձևավորումների

և իտալական Ս անտ Անջելո ին Ֆորմիս եկե-ղեցու 1090 թ. որմնանկարների պատկերագրու-թյան, ոճի և զարդարվեստի միջև։ Համեմատ-վող ստեղծագործությունների նմանությունների պատճառը նա համարում է բյուզանդամետ կողմնորոշումը, որով առաջնորդվել են հայ և իտալացի վարպետներըг Սակայն Տա Ա. Իզ-մայլովան չի բացառում, որ հայկական ու իտա-

6 Т. А. И з м а й л о в а , Евангелие Бег->ЮНЦ, «гԲանբեր Մատենադարանի», Л? 8, 1967, ~էչ 114—142։

լական երկու հուշարձանների միջև գոյություն ունեցած լինեն անմիջական կապեր։ 9՝րքի այս գլխի ընթերցումից հետևում է, որ Մուղնու Ավետարանի և Սանտ Անջելո ին Ֆորմիսի ձևա-վորումների աղերսները հուշում են հայ-իտա-լական մշակութային հնա գույն առնչությունների մասին։

*՝ բքի հինգերորդ գլուխը վերնագրված է ծ Բյուղանդամ ետ)) հայկական ձեռագրերը Ա նրանց հետ կապված պատառիկներըл։ «Բյու-զանդամետ հայկական ձեռագրեր» հորջորջումով հեղինակը խմբավորում է այն մատյանները, որոնց նկարազարդումների ոճն ու պատկերա՛-գրությունը նախորդ հուշարձանների համեմա-տությամբ ավելի մոտ են բյուզանդական ման-րանկարչությանը։ Սակայն գիտնականը նաԿ նշում է, որ մինչև իսկ այղօրինակ հայկական ձեռագրերում հնարավոր չէ տեսնել մանրա-նկարների էըիվ նույնացում բյուգանդական ստեղծագործությունների հետ։ Հայ ւգրքարվես-տի այս ուղղությունը ներկայացնող երկու կա-րևոր մատյաններից առաջինը գտնվում է Վե-նետիկի Մխիթարյան միաբանության գրադա-րանում։ Խոսքը Տրասքիզոն\ի Ավետարանի մա-սին է։ Հիշատակարան չոսնեցող այս ձեոագիրը համարվում է XI դարի սկզբի աշխատանք։ Մ. ճանաղյանը, որը մանրամասն քննել է և հրատարակել այս մ ատ յանի մանրանկարները, ենթադրում է, որ հուշարձանը ստեղծվել է Կա-րին ի շրջանում

Ի դեմս ձեռագրի պատկերների XI դարի հայ գր քարվես տում առաջին անգամ հանդիպում ենք այնպիսի ստեղծագործությունների, որոնք կապ-ված են վրա ցական մանրանկարչության հետ, մասնավորապես Հէաքարիա Վաղարշկերտցո։ Հարանց վարքի 1030 թ. ձևավորումների հետ։ Վրացական այս ձեռագրի նկարազարդումները իրենց ոճական Հատկանիշներով բաժանվում են երկու տարբեր խմբերի։ Տ. Ա. Իզմայլովան ցույց է տալի՛ս, որ Տ րապիղոնի Ավետարանի մա նր ան կարն ե րի հետ աղերսվում է հիշյալ խմբերից առաջինը, մինչդեռ երկրորդ խռւմբր մոտ է հա յ* կա կան մեկ այլ մ ատ յանի՝ ՛Լարս ի Գագիկ թագավորի Ավետարանի պատկերներին։ Այս ձեռագիրը ՀբյուզանդամետՀ ուղղությանը պատկանող երկրորդ նշանակալից մատյանն է և պահվում է Երուսաղեմի Ս. Հակոբյանը վան-քի գրադարանում։ Համեմատելով վրացական ձեռագրի և Ղարսի Ավետարանի մանրանկար-ները, Տ. Ա. Իզմայլովան գալիս է այն եզրա-կացության, որ երկու հուշարձանների հեղինակ-

6 Տես Մ. ճանաշյան, նշվ. • աշխ,', էջ 33։

Գրախոսություն 27 7

ները օգտվել են ընդհանուր նախօրինակներէս* տարբեր կերպ մեկնաբանելով դրանքէ Տ. й. մ այլովայի գրքում հրապարակված են ՛Հարսի Ավետարանի ւմինշև օրս անհայտ մի քանի մանրանկարների վերատպությունները (ՀԽոր-հըրդավոր ընթրիք л , խորաններ և այլն)։ Գիւհ֊ նականը կասկածելի է համարում, որ ձեռա-գիրը ստեղծված լինի թագավորությունից Գա -պի կի գրկվելուց հետո։ Նա գտնում է, որ այդ մատյանը կարելի է թվագրել մինչև 1064 թ., երբ Գա՛ գի կը ՛Հարսի թադավո րությունը հան ձնեց Բյուզանդիային։ Ձեռագրի հիշատակարաններում արքան իրեն անվանում է Շահնշահ, իսկ այդ տիտղոսը նա կարող էր ընդունած լինել միայն 1044 թ. Բյուզանդիա չի կողմից Անի ի թագավո-րությունը գրավելուց հետո։ ՛Հարսի Ավետարանի ժամանակի վերաբերյալ Տ. Ա, Ի զմ այլովայի և Բ» Նարկիզի կարծիքները համապատասխան են իրար։ Զեոագրի ընծայական մակագրու-թյունները, որտեղ Գ ագի կը հիշվում է իբրև Հի1յ/հնշահ և նրա ընտանիքի նկարը դեռևս երի-տասարդ դստել?՝ Մարեմի հետ թույլ են տալիս Բ» Նարկիզին մտածել, որ հուշարձանը ստեղծ-վել է XI դարի կեսին, այսինքն մինչև 1064 թ. Գագիկ արքայի գահից հրաժարվելը?։

Տ. Ա. Ի զմ այլովայի համոզմամբ ՛Հարսի Ավե-տարանը հայկական առաջին մատյանն է, որ-տեղ թեմատիկ նկարները անմիջապես մտցված են տեքստի մեջ։ Գիտնականը մատնանշում է, որ ձե ռ ագրի ծաղկողին հայտնի են եղել ան-տիկ արվեստի սկզբունքները։ Թերևս այդ հս/ն-գամանքը մասամբ կարելի է բացատրել մատ-յանի պատվիրատուի՝ Գագիկ արքայի հունա-կան մշակույթի իմացությամբ8՛

Այստեղ պիտի ավելացնել V. Տեր-Ներսես-յանի ուշագրավ կարծիքը այո ձեռագրի մասին։ Ըստ նրա, Ղտ՚րսլի Ավետարանի նկարազարդողը հավանաբար ծանոթ է եղել այնպիսի աշխա-տանքների, ինչպիսիք են բյուգանդական կայ-սերական գրչակ են տրոնին վերագրվող XI դա-րի հունական Ավետարանը, ո/ւո պահվում է Աթոս լեռ ան վրա հիմնված Դիոնիսիոսի վան-քում (№ 587 ի\)։ Միևնույն ժամանակ Ս. Տեր֊ Ներսեսյանը կասկածելի է համ արում, որ ՛Հար-սի Ավետարանի պատկերները ճշգրտորեն կապ-վեն հունական հայտնի որևէ մատյանի հետ^։

7 Տե՛ս В . N а г к I տ տ, А г ш е Ш а а Аг{ ТгеаэигеБ օք Леги$а1ет, Маввайа Ргеээ, 1979, էշ зз,

• Տե՛ս Տ . О е г - К е г $ е 8 $ 1 а л 9 Լ՚ձՈ Агт6п1еп сГев ог!^1пе$ аи ХУИе з!ёс1е, Раг-ւտ, 1977, էշ 109*

9 Տե՜ս նույն տեղում, էջ 110։

Արուս աղեմ ի մատյանների նոր հետազոտ ող Բ. Նարկիզը կարծում է, որ Գագիկ արքայի Ավետարանի մանրանկարների համար որպես 11 ախ ա տիպ եր ծառայել են Բարսեղ II կայսեր Կ ոստ անդն ուպո լսի հայսմավուրքի 1000 թ. ձե-վավորումները։ Ըստ նրա, երկու հուշարձանների • նմանությունը ևս մի ապացույց է հայկական ձեռագրի՝ վաղ շրջանի աշխատանք լինելու մա-սին 10,

Խնդրո առարկա հայկական մատյանի ման-րանկարների ակունքները բաց ահա յտելու տե-սակետից հետաքրքիր են Տ. Ա. Իզմայլովայի դիտողությունները Ղարսի Ավետարանի և Փա-րիզի Ազգային գրադարանում պահվող IX դա-րի հունական մի ձեռագրին Գրիգոր Նազիան-զա ցոլ ճառերի ժողովածուի (Л? 510) նկարա-զարդումների մերձավորության մասին։ Գրքի այս բաժնում է քննված Վահրամ Պահլավունա. որդու Սմբատ պատրիկի Ավետարանը, որը ստեղծվել է 1071 — 1078 թթ. ընթացքում։ Այս-տեղ է ներկայացված նաև Մ ատ են ագար ան ի վերջերս ձեռք բերա ծ 1069 թ. Ավետարանը, որը ծագում է Նար եկա վանքից։

Իրենց գեղարվեստական առանձնահաակու- < թյուններով ուշագրավ են Ս ան ահին ի վանքի ո՛չնչացած ձեռագրերի պատառիկների մանրա-նկարները։ Նկարազարդ այդ էջերը, ուրիշ պա-տառիկների հետ միասին, պահպանակ են ծա-ռայում ուշ շրշան ի տարբեր ձեռագրերի։ Թե այդ պատառիկները և թե վերոհիշյալ երկու մատյանները առաջին անգամ են գիտական շրջանառության մեջ դրվում։

сՀայաստանի սահմաններից դուրս ստեղծ-ված XI դարի երկրորդ կեսի երկու ձեռագրեր» խորագիրն է կրում գրքի վեցերորդ գլուխը։ Այս-տեղ հետազոտված է Եր ուս աղե մ ի Ս» Հակոբ-յան д վանքի գրադարանի սեփականությունը կազմող 1064 թ. Ավետարանը, որը Անտիոքի մոտ գտնվող Սև լեոան վրա հիմնված Շուխր Խանդարա վանքի հայկական գրչատնից հա-

սած միակ ձեռագիրն է։ Այս գլխում՝ գիտնա-կանի ուշադրության առարկան է դարձել նաև Մատենադարանի 1099 թ. Ավետարանը, որն ընդօրինակվել է Ալե քսան դրի այում։

Ամփոփելով վերը ասվածը, պետք է նշել, որ ոչ մի ուսումնասիրության մ-եջ այսպիսի ամ-բողջականությամբ և մանրամասնությամբ դեռ չի ներկայացվել մի հարյուրամյակի ընթացքում ստեղծված հայ մանրանկարչության ընդհանուր պատկերը։ Աշխատության առավել արժեքավոր կողմն այն Է, որ այս կամ այն ձեռագիրը քննե-

1 0 В . N а Г к 1 Տ Տ. աշի.է Էշ 32, 33,

278 Գրախոսություն

յիս հեղինակը տաքիս է հուշարձանի գեղագի-

տականդ ոճական և պատկերագրական վերլու-

ծությունները։ Իսկ այդպիսի մոտեցումը թույլ է

տալիս համեմատաբար լրիվ պատկերացնել

տվյալ ստեղծագործության գեղարվեստական

միջավայրը: Բացայայտելով տարբեր ձեռագրե-

րի նկարազարդումների աղերսները այլ Կողո-

վուրդների համանման ստեղծագործությունների

Հետ, վաստակաշատ արվեստարանը փաստորեն

որոշում է քննվող մատյանների պատկերների

տեղը դարաշրջանի ընդհանուր գեղարվեստական

իրականության մեջ։

Գրքի սկղրում զետեղված հեղինակային խոս-

քում Տ, Ա. Իզմայլովան գրում է, որ այս եր-

կասիրության լույս ընծայումով XI դարի հայ-

կական ձեռագրերի ուսումնասիրությունը չի

կար եք ի համարել ավարտված, որովհետև ժա-

մանակ առ ժամանակ թանգարանները ձեռք են

բերում անհայտ մնացած նոր մատյ՛աններ, ո-

րոնց թվում պատահում են նաև XI դարի օրի-

նակներ։ Եվ իրոք, վերջերս Մաշտոցի անվ. Մա-

տենադարանը ձեռք է բերել մի նոր ձեոագիր

(Л? 10780), որի բազմաթիվ մանրանկարները

համարվում են XI դարի աշխատանք։

Տ. Ա. Իզմայլովայի այս աշխատությունը կա-

րևոր ներդրում է հայ արվեստի ուսումնասիրու-

թյան բնագավառում։ Հուսանք, որ մոտ ապա-

գայում գիտնականը կավարտի նաև XII դարի

ձեռագրերի ^ետազոտությունր և ընթերցողի սե-

ղանին կդնի այդ ժամանակաշրջանի հայկական

մ անրան կար չութ յ։սնը նվիրված գիրքը։

է. Р . Չ Ո ԻԳԱՍ ЯВ Ա՛Ս