Հայաստանի համար պետք է կանխատեսել ծանրագույն...

10
(http://168.am/finance) Հայերեն (http://168.am/) English (http://en.168.am/) Էդվարդ Սանդոյան. «Հայաստանի համար պետք է կանխատեսել ծանրագույն ֆինանսական տարի» ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ | 19:51 | Փետրվար (http://168.am/2015/02/) 3 (http://168.am/2015/02/03/) 2015 (http://168.am/2015/) Հարցազրույց Ռուսհայկական (Սլավոնական) համալսարանի Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանի հետ Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակամարտությունը շարունակվում է, և հաշվի առնելով, որ ՌԴն ժամանակավորապես դադարեցրեց իր մասնակցությունը ԵԽ ԽՎում, լարվածությունը սպառնում է տևական լինել: Քաղաքական բախումների հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամը, ըստ Ձեզ, դեռ որքա՞ն կշարունակվի ու որքա՞ն կխորանա: Որոնել (HTTP://168.AM/) ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ (HTTP://168.AM/SECTION/FINANCE/ANALYSIS) ԴԱՅՋԵՍՏ (HTTP://168.AM/SECTION/FINANCE/DAJEST) ՀԵՂԻՆԱԿՆԵՐ (HTTP://168.AM/SECTION/FINANCE/BLOG) ԲԱՆԿԵՐ ԵՒ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (HTTP://168.AM/SECTION/FINANCE/BANKSANDUVKS) ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ (HTTP://168.AM/SECTION/FINANCE/FINANCEINTERVIEW) ՇՆՈՐՀԱՆԴԵՍ (HTTP://168.AM/SECTION/FINANCE/SHOWFINANCE) LIFESTYLE (HTTP://168.AM/SECTION/FINANCE/LIFESTYLE) BUSINESS (HTTP://168.AM/SECTION/FINANCE/BUSINESS) ԴԵՄՔԵՐ (HTTP://168.AM/SECTION/FINANCE/DEMQER)

Transcript of Հայաստանի համար պետք է կանխատեսել ծանրագույն...

(http://168.am/finance)

   Հայերեն (http://168.am/)  English (http://en.168.am/)

Էդվարդ Սանդոյան. «Հայաստանի համար պետք էկանխատեսել ծանրագույն ֆինանսական տարի»ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ | 19:51 | Փետրվար (http://168.am/2015/02/) 3 (http://168.am/2015/02/03/) 2015(http://168.am/2015/)

Հարցազրույց Ռուս­հայկական(Սլավոնական) համալսարանի Էկոնոմիկայիև բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տ.գ.դ.,պրոֆեսոր, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայինախկին նախարար Էդվարդ Սանդոյանիհետ

­ Արևմուտքի և Ռուսաստանի միջևհակամարտությունը շարունակվում է,և հաշվի առնելով, որ ՌԴ­նժամանակավորապես դադարեցրեց իրմասնակցությունը ԵԽ ԽՎ­ում,լարվածությունը սպառնում է տևականլինել: Քաղաքական բախումներիհետևանքով առաջացած տնտեսականճգնաժամը, ըստ Ձեզ, դեռ որքա՞նկշարունակվի ու որքա՞ն կխորանա:

   

 

 

 

 

 

 

 

Որոնել

(HTTP://168.AM/)ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ (HTTP://168.AM/SECTION/FINANCE/ANALYSIS)ԴԱՅՋԵՍՏ (HTTP://168.AM/SECTION/FINANCE/DAJEST)ՀԵՂԻՆԱԿՆԵՐ (HTTP://168.AM/SECTION/FINANCE/BLOG)ԲԱՆԿԵՐ ԵՒ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (HTTP://168.AM/SECTION/FINANCE/BANKSANDUVKS)ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ (HTTP://168.AM/SECTION/FINANCE/FINANCE­INTERVIEW)ՇՆՈՐՀԱՆԴԵՍ (HTTP://168.AM/SECTION/FINANCE/SHOW­FINANCE)LIFESTYLE (HTTP://168.AM/SECTION/FINANCE/LIFESTYLE)BUSINESS (HTTP://168.AM/SECTION/FINANCE/BUSINESS)ԴԵՄՔԵՐ (HTTP://168.AM/SECTION/FINANCE/DEMQER)

– Մեծ քաղաքականությունը, իհարկե,կարևոր գործոն է, բայց դրականխատեսումներն անշնորհակալ գործ են,որովհետև նախ՝ աննախադեպգործընթացներ են ընթանում աշխարհում,նման բան չի եղել, համենայն դեպս,նորագույն պատմության ընթացքում, և

երկրորդը` դրանք հասկանալի կլինեին, եթե, ենթադրենք, մենք շատ լավ«ինսայդերական» տեղեկատվություն ունենայինք, թե ինչ է կատարվում ԱՄՆ­ում, ևիմանայինք, թե ինչ են մտածում այնտեղ որոշում կայացնողները: Պետք է հաշվի առնել,որ ներկայումս ՌԴ­ի տնտեսության դեմ 2 գործոն է աշխատում:

Առաջինը՝ նավթի գներն են, որ այս պահին միտումը շարունակվում է, և համաշխարհայինգները կազմում են 44­47 դոլար 1 բարելի դիմաց: ՌԴ պետբյուջեն 2015թ. պլանավորված էրնավթի 1 բարելը` 100 դոլար հաշվարկով, ռուբլու փոխարժեքը` 37 ռուբլի` 1 դոլարիհաշվարկով: Այժմ ռուբլու շուկայական փոխարժեքը 69­ից բարձր է, աննախաադեպարժեզրկում է տեղի ունեցել: Բնականաբար, սա միակ ճանապարհն է` ռուբլուարժեզրկման միջոցով ապահովել բյուջեում պլանավորված 7 տրլն 400 մլրդ ռուբլինավթագազային նվազագույն եկամուտները: Սա նշանակում է, որ եթե չհաջողվի գնաճըզսպել, ապա կլինի շատ լուրջ տնտեսական անկում:

Այսօր կանխատեսվում է շուրջ 5% անկում, բայց ես կարծում եմ, որ այն ավելի խորըկլինի, իսկ գնաճը կլինի շատ բարձր` նվազագույնը երկնիշ: 2014­ին արդեն 11.5%հայտարարվեց: Երկրորդ գործոնը քաղաքականն է` ՌԴ­ի դեմ կիրառվում են լրջագույնսահմանափակումներ: Բանկային հատվածը, կորպորացիաները, մասնավոր հատվածըհնարավորություն չունեն ներգրավելու էժան վարկային ռեսուրսներ: Եթե այսարգելքներն ավելի չընդլայնվեն, էմբարգոն չտարածվի, թեև նման միտում կա թե՛ ԱՄՆ­ի,թե՛ Եվրոպայի կողմից, նավթի գները շարունակեն տատանվել 40­50 դոլարիսահմաններում, ապա ակնհայտ է, որ ՌԴ­ում 2015թ. կլինի խոր ճգնաժամային:

ՌԴ կառավարության կողմից օրերս հաստատված հակաճգնաժամային պլանը կարող է,իհարկե, փոքր­ինչ մեղմել իրավիճակը, սակայն հիմնախնդիրները չափազանց բարդ են ևաննախադեպ։ ՌԴ­ն ՀՀ­ի համար շատ լուրջ և ամենակարևոր գործոնն է` տնտեսականզարգացումների տեսանկյունից: Առաջին հերթին` պետք է հաշվի առնենք, որ ՌԴ­ը,որտեղ մեծ թվով հայեր են բնակվում, որտեղից մենք ստանում ենք մեր տնտեսությանվրա մեծ ազդեցություն ունեցող մասնավոր դրամական փոխանցումներ, ըստ էության,ազդում է մեր ֆինանսական, մասնավորապես` դրամական շուկայի վրա` թե՛դրականորեն, թե՛ բացասական ձևով:

Երկրորդը` գաղտնիք չէ, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների զգալի մասը ևս բաժինէ ընկնում ռուսահայությանը, ՌԴ­ի հայ բիզնեսմեններին, և նրանց բիզնես ծրագրերիտեսանկյունից մենք նույնպես շատ մեծ կախվածություն ունենք ՌԴ­ից: Երրորդ` ՌԴ­ն մերարտահանման գլխավոր շուկաներից մեկն է: Այս գործոններից էականորեն կախված ենՀՀ­ում տեղի ունեցող տնտեսական զարգացումները: 2008­09թթ. համաշխարհայինճգնաժամը ցույց տվեց, որ մենք շատ խոցելի ենք, մեր տնտեսվարման մոդելը շատ թերիէ, էկզոգեն կախվածությունը` շատ բարձր:

Այսինքն` ցանկացած արտաքին շոկ անմիջապես ազդում է մեր ցուցանիշների վրա, ևպաշտպանվելու կամ ադապտացիոն հնարավորությունների տեսանկյունից մենքչափազանց անարդյունավետ տնտեսական համակարգ ունենք: Ելքը միակն է`արդիականացնել մեր տնտեսվարումը: Այլ ելք չկա, մնացած բոլոր ցանկությունները,թվացյալ արդյունավետ գործիքները կարող են կարճաժամկետ խնդիրներ լուծել, բայցմիջին ժամկետներում կամ երկարաժամկետ կտրվածքով ակնհայտ է, որ դրանքլուծումներ չեն, և մենք իսկապես այս տարի հայտնվելու ենք շատ խորը ճգնաժամում:Ավելին` ես համարում եմ` 2015թ. ճգնաժամն ավելի ծանր կլինի իր հետևանքներով, քան2009­ինը:

Չնայած 2009թ., հանդիսանալով, ըստ էության, ՌԴ տնտեսության ածանցյալ, մենքանկման խորության տեսանկյունից ունեցանք երկրորդ ամենամեծ անկումն աշխարհում`Ուկրաինայից հետո` ավելի քան 14%: Ի՞նչ կլինի այս տարի` կտեսնենք:

Բայց ակնհայտ է, որ շուկաներն էականորեն կրճատվելու են, արտահանումը նվազելու է,առաջին հերթին` պարիտետային սկզբունքի ներքո: ՌԴ արժույթի զգալի արժեզրկմանպատճառով ՀՀ­ում արտադրված ցանկացած ապրանք գնային տեսանկյունից դառնում էանմրցունակ ՌԴ շուկայում, քանի որ դրամն արժեզրկվել է 18.5%, ռուբլին` ավելի քան80% (այս պահին` 90%), իսկ գները ռուսաստանյան շուկայում չեն բարձրացել 80%­ով, որլինեն մեր տեսանկյունից նույն մատչելիության: Գները բարձրացել են պաշտոնապես11,5%­ով, իսկ որոշ ապրանքային խմբերի գծով՝ 20­25%, հետևաբար` մենք դառնում ենքանմրցունակ, ռուսաստանյան շուկան մեզ համար այս պահին դառնում է անմատչելի:

Որքան սա կտևի` պարզ չէ: Կախված է ՀՀ­ում և ՌԴ­ում գործընթացներից: Նաև պղնձիգներն են աշխարհում էականորեն նվազել` 23­24%­ով, ինչը զգալիորեն կազդիարտահանման ցուցանիշների վրա, և կունենանք նվազում: Ակնհայտ է, որ տարվա վերջինտրանսֆերտները նվազել են ամսական մոտ 50 մլն դոլարով, և պարզ է, որ այդ միտումըկշարունակվի նաև 2015թ. ընթացքում: Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասով մենք2013թ. արդեն ունեինք էական կրճատում` շուրջ 270 մլն դոլար էր կազմում ցուցանիշը:2014թ. ցուցանիշը դեռ հրապարակված չէ, բայց հավանաբար այստեղ ևս ունեցել ենքնվազում, և այլն: Եվ վերջապես, ՀՀ բանկային համակարգում և արժութային շուկայումտիրող իրավիճակն ու բնակչության և տնտեսության մասնավոր հատվածի բացասականսպասումները։ Այս բոլոր գործոններն աշխատելու են ՀՀ դրամի և մեր բնակչությանիրական եկամուտների դեմ: Ցանկացած դիտարկում ցույց է տալիս, որ ՀՀ­ի համար պետքէ կանխատեսել ծանրագույն ֆինանսական տարի:

­ ԵՏՄ­ն ի՞նչ կերպ կազդի առկա գործընթացների վրա` կմեղմի՞, թե՞կխորացնի իրավիճակը:

– ԵՏՄ­ն որևէ բացասական ազդեցություն այս գործընթացների նկատմամբ չունի և չի էլունենա: Ի՞նչ բացասական սպասում կարող է լինել: Տնտեսական քաղաքականությանիմաստով ոչ մի վատ բան չկա, այսինքն` ԵՏՄ­ին ՀՀ­ի անդամակցությունը մեզ համարլրացուցիչ խոչընդոտ չի ստեղծում, առավել ևս, որ միջկառավարականբանակցությունների ընթացքում որոշակի լուծումներ գտնվեցին: 2015­ին, եթե որևէ լավբան չլինի, ապա վատ բան ԵՏՄ­ի անդամակցության գործոնի ներքո չի լինելու:

Այսօրվա ճգնաժամային հատվածում, իհարկե, հեշտանում են առևտրային կապերը, բայցեթե այսօր ռուբլու և դրամի փոխարժեքի տարբերության միտումների տեսակետիցդիտարկենք, իհարկե, վատթարացում կլինի՝ կնվազեն դեպի ՌԴ մեր արտահանմանծավալները, ներդրումները ՌԴ­ից, թեև հակառակն էր սպասվում, կնվազեն

տրանսֆերտները: Ավելին, ակնհայտ է, որ ռուսական ապրանքների ներմուծումը ՀՀկընդլայնվի, որովհետև ոչ թե ներմուծման փոխարինման զարգացում կունենանք, այլհակառակը` այնտեղ ռուբլու այսչափ արժեզրկվելու պարագայում ցանկացած ապրանքիինքնարժեք դառնում է ավելի մրցունակ, քան ՀՀ­ում արտադրվող ցանկացածապրանքինը: Ինչո՞ւմ է կայանում մեր ծուղակը. եթե մենք թույլ տանք դրամիպարիտետային արժեզրկում, իսկ այսօր ԿԲ­ն բոլոր միջոցներով փորձում է պաշտպանելդրամը, դա կարող է ձևավորվել 730­740 դրամ՝ 1 դոլարի դիմաց փոխարժեքով:

Եթե հաշվի առնենք, որ ՌԴ­ում գնաճի զսպումը չի հաջողվելու իրականացնել, և գնաճըկարող է հասնել 20%, ապա կարող ենք վերահաշվարկել ու, հաշվի առնելով ռուբլուարժեզրկումն ու այնտեղի գնաճը, կարող ենք ունենալ մոտ 650­680 փոխարժեք, որովկարող ենք մրցունակությունը վերականգնել միայն մոնետար գործոնի տեսանկյունից:Սակայն մենք չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ, որովհետև մենքէներգառեսուրսներ ներմուծող երկիր ենք, ստեղծել ենք այնպիսի տնտեսականհամակարգ, որը հիմնվում է ծայրահեղ կենտրոնացման վրա, այսինքն` խոշորտնտեսվարողները, օլիգարխիկ հարաբերությունները, բարձր կենտրոնացումըշուկաներում ակնհայտորեն բերում են մրցակցության բացակայության, և շատզավեշտալի բաներ են տեղի ունենում, օրինակ, ամբողջ աշխարհում նավթն էժանանում է,127 դոլարից իջել է 44­45 դոլարի, շուրջ 3 անգամ, իսկ ՀՀ­ում բենզինի գինը մնացել էանփոփոխ։

Մինչդեռ, օրինակ, Չինաստանում և այլուր, բացի կորստից, մեծ օգուտ են քաղում այսգործընթացներից: Կորցնում ես մի հատվածում, բայց շահում ես էներգառեսուրսներիէժանացման հարցում: Համաշխարհային ֆոնին բենզինի գնի անփոփոխությունը մերտնտեսության հիվանդության ախտորոշումներից մեկն է: Եթե մենք լինեինք բացտնտեսություն, մրցակցային շուկա ունենայինք, ապա ինչ­որ տեղ կնկատեինք այսպրոցեսների դրական ազդեցությունը, ամեն ինչ չէր թանկանա, ինչպես տեղի է ունենումմեզ մոտ: Ի վերջո, այս մոդելը հանգեցրել է նրան, որ բնակչության մի զգալի մասանջատված է տնտեսական զարգացումներից, չի մասնակցում իբրև սպառող, որովհետևպաշտոնական մոտ 35% աղքատությունը, եթե վերահաշվարկես ազնվորեն, կստանասառնվազն 50­55% աղքատություն, եթե ոչ` ավելի: Այսինքն` մեր բնակչության կեսընույնիսկ սպառող չի հանդիսանում, իսկ միայն սպառումն է ակնհայտ տնտեսական աճիաղբյուրը:

Մարդկանց իրական եկամուտները չեն աճում, և մենք անջատում ենք սեփական ներքինաղբյուրը, որը տնտեսական աճի արագացուցիչն է: Երկրորդը` 23 տարի խոսում ենք,բայց այնպիսի պայմաններ ենք ստեղծել, որ փոքր բիզնեսն ու միկրոձեռներեցությունըմեզանում ոչ միայն չեն զարգանում, այլ նաև դուրս են մղվում շուկայից: Երրորդը`ամենակարևորը մարդկային ռեսուրսն է, որ արդյունավետ չենք կարողանում կիրառել:Տարիներ շարունակ, որքան էլ կառավարություն փոխվի, չի հաջողվում գլխավոր խնդիրըլուծել: Ճիշտ է, ներկայիս կառավարությունն անկեղծորեն փորձեր է անում, ազնիվմղումներ կան` էական փոփոխություններ մտցնելու տնտեսվարման մոդելում: Թե ինչկստացվի, կտեսնենք: Բայց պետք է ասեմ, որ նախորդ կառավարությունն արեց այնամենը, ինչ չէր կարելի անել:

Այնպիսի տպավորություն է, որ 6 տարի փնտրել են վատագույն լուծումները,ակնհայտորեն ինչն ավելի մեծ վնաս կտա, ու այդ որոշումները կայացրել են: Այդտարիների ընթացքում ոչ միայն դոփել ենք տեղում, այլև անդառնալի սխալներ ենք արել:Օրինակ` 2008­ի մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը մինչ օրս չենք հաղթահարել:

Զարգացած երկրներում մեկ շնչին ընկնող ՀՆԱ­ն 40­100 հազար դոլար է, իսկ մեզ մոտ`մինչև 3500 դոլար` աղքատագույն ցուցանիշ: Այս կառավարությունն արդեն 2 անգամհայտնվել է հնի ծուղակում` շարունակելով կենսաթոշակային անհաջողբարեփոխումներն ու շրջանառության հարկի գործիքը: Թե ինչու այդպես ստացվեց, դապարզունակ վրիպա՞կ էր, կանխամտածված սխա՞լ էր, չգիտեմ: Դա նախորդկառավարությունից է պետք հարցնել:

­ ՀՀ­ի համար ֆինանսական ծանրագույն տարի եք կանխատեսում, իսկտնտեսական ցուցանիշներն ինչպիսի՞ն կլինեն: ՎԶԵԲ­ը 0% է կանխատեսել,ՀԲ­ն և ԱՄՀ­ն դեռ չեն փոփոխել` 3.3­3.5%:

– Սովորաբար ընդունված է, որ եթե տնտեսագետը լիբերալ, աջակողմյան է, պետք էանպայման սիրի ԱՄՀ­ին, ՀԲ­ին: Բայց ճիշտ հակառակը, ես անկեղծ պետք է ասեմ, որշատ սխալներ են իրականացվել ետխորհրդային տարածքում, այդ թվում` ՀՀ­ում, որի եթեոչ` մեծամասնությունը, ապա զգալի մասն իրականացվել է ՀԲ և ԱՄՀ կամմասնագիտական կարողությունների պակասի ներքո, կամ նրանց դեստրուկտիվհամաձայնությամբ, կամ անտարբերությամբ: ԱՄՀ­ն և ՀԲ­ն այս տարիների ընթացքումչեն ապացուցել, որ շահագրգռված են ՀՀ­ի զարգացման հարցում: Ի՞նչ արդյունքի ենհասել նրանք: Երկրում ծայրաստիճան կենտրոնացում է, օլիգոպոլիզացիա,ծայրաստիճան անարդյունավետ աշխատանքային շուկա, կոռուպցիա, և այլն: Չեմ էլհիշում, որ ՀՀ­ի հետ կապված` իրենք ճիշտ կանխատեսում արած լինեն: Երևույթներըշատ ավելի խորն են, քան իրենք տեսնում են:

­ Ձեր կանխատեսմամբ` ի՞նչ ցուցանիշներ կունենանք:

– Չմոռանանք, որ ցուցանիշները կանխատեսվում են մարդկանց կողմից և շատ հաճախկարող են չհամապատասխանել իրողությանը: Թե միկրո մակարդակում ևինստիտուցիոնալ դաշտում գործընթացներն ինչպես կարտացոլվեն ցուցանիշներիտեսքով, էական չեմ համարում: Կարևորը որակական գնահատականն է: Մենք այսօրհայտնվել ենք մի իրավիճակում, երբ նվազում են ներդրումները, նվազում է տնտեսականակտիվությունը, գները բարձրանում են: Գնաճն ասում են` 4.5%, կարող ենք հավատալ,բայց սպառողական գների ինդեքսը բարդ ցուցանիշ է, ու բոլոր ապրանքների համարմիջինացված հաշվելը ճիշտ չէ:

Վաղուց է անհրաժեշտ 3 տեսակի գնաճի գործակից հաշվարկել` աղքատների, միջինեկամուտ ունեցողների և հարուստների համար: Եթե գնաճի պատճառով տուժում էնվազագույն եկամուտ ունեցող հատվածը, պետք է սոցիալական ծրագրերի, տարբերնպաստների միջոցով կարողանանք փոխհատուցել կորուստները, որ ոչ միայն օգնենքայդ մարդկանց դուրս գալու այդ խորագույն ճգնաժամից, այլ նաև նպաստենքտնտեսական աճին վերջիններիս սպառողական կարողությունների վերականգնման(ինդեքսավորման, փոխհատուցման) շնորհիվ: Չէ՞ որ, մարդիկ նաև սպառող են, իսկսպառումը տնտեսական աճի գլխավոր աղբյուրն է: Այս տեսանկյունից բոլորցուցանիշների գծով միտումները բացասական են` փոխարժեքը, տրանսֆերտները և այլն:

­ Կառավարության կողմից ի՞նչ բարեփոխումներ են իրականացվում, որոնքարդյունք կտան:

– Մեր ամբողջ ռեժիմը, մոդելը պետք է փոխվի: Ես կողմնակից եմ, որ շահութահարկնընդհանրապես հանվի: Ժամանակակից աշխարհը պահանջում է այլ հայացքներհարկային քաղաքականության իրականացման առումով: Ամբողջ համակարգը պետք է

տեղափոխենք դեպի եկամտահարկ, որը հիմնված պետք է լինի համընդհանուր գույքի ևեկամուտների հայտարարագրման սկզբունքի վրա, հանրային մարդկանց համար` նաևծախսերի հայտարարագրման: Ձեռնարկության շահույթը, եթե այն չի բաշխվումսեփականատերերին, չպետք է հարկվի: Դա նպաստում է տնտեսությանկապիտալիզացիային ու ներքին ներդրումների աճին: Սա կհանգեցնի նաև հարկայինվարչարարության բարելավմանը` սկզբնական հաշվառման փաստաթղթերիստուգումների, կոնտակտային շփումների ծավալների շուրջ 80%­ով կրճատման շնորհիվ:Հարկային վարչարարությունը որակապես փոխվում է, և բազմաթիվ խնդիրներ ենլուծվում: Միկրոբիզնեսը պետք է ազատվի հարկերից ու ստուգումներից: Սկսնակբիզնեսների համար ֆինանսավորում պետք է գտնել, և այդ հարցում կառավարություննանելիք ունի գոնե երաշխիքների մասով: Փոքր բիզնեսի հետ առավելագույնս պարզեցվածհարաբերություններ պետք է լինեն: Չէ՞ որ, շրջանառության հարկն ինքնանպատակ չէ:

­ Դուք տեսնո՞ւմ եք այդ փոփոխությունները:

– Չեմ տեսնում: Շրջանառության հարկի ինստիտուտն աղավաղվեց, և անհասկանալի է,թե ինչ իմաստ ունի շրջ. հարկը: Բայց եթե մենք խոսում ենք այն մոդելի մասին, որ եսնշեցի, այս ամենը դառնում է երկրորդական: Ֆիզիկական անձանց եկամուտներիվերահսկման ամբողջ գործընթացը ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններումշատ հեշտ է իրականացնել, և էֆեկտը պետբյուջեի եկամուտների տեսանկյունիցանհամեմատ բարձր է լինում, մշակույթ է ձևավորվում, կյանքի որակ է փոխվում: Իսկմեզանում, ինչպես և հետխորհրդային ողջ տարածքում, այնպիսի համակարգ է գործում,որ կարծես բիզնեսով զբաղվելը թշնամություն է, և մեր ամբողջ նպատակն է` հանկարծթույլ չտալ, որ մարդիկ հարստանան, լավ ապրեն: Պետք է ասեմ, որ այսօր ունենքարդյունավետ հարկային վարչարարություն:

Հաջողվել է ձևավորել հաշվետվական էլեկտրոնային համակարգեր, հարկայինմոնիտորինգի և տեսչական հսկողության արդյունավետ մեխանիզմներ։ Արդյունքում`հասել ենք հարկերի հավաքագրման լավագույն արդյունքի: Բայց հայտնվում ենքանհեթեթ իրավիճակում` որքան լավ է աշխատում հարկային համակարգը, այնքանմակրոտնտեսական իմաստով ավելի վատ է երկրի համար, առավել ևս` ՓՄՁ­ների։ Իվերջո, մասնավոր հատվածից ի օգուտ պետության անհամաչափ օտարվող միջոցներըզգալիորեն սահմանափակում են առանց այն էլ սակավ ռեսուրսների տիրապետող փոքր ևմիջին բիզնեսի զարգացման հնարավորությունները, հաճախ` ընդհուպ մինչև դրանցբիզնես­ակտիվության դադարեցումը, զգալիորեն զսպվում է տնտեսությունում հավելյալարդյունքի ստեղծումը, հետևաբար` նաև նոր աշխատատեղերի և բնակչությանեկամուտների աճը:

Իհարկե, պետական ծախսումները նույնպես նպաստում են բնակչությանգնողունակության բարձրացմանը, բայց մասնավորն անհամեմատ առավել արդյունավետէ: Մեզ անհրաժեշտ է բնակչության ամբողջական զբաղվածությունը խթանող բիզնես­միջավայր ձևավորել հարկաբյուջետային, դրամավարկային, մրցակցությանպաշտպանության, մատչելի ֆինանսական ռեսուրսների գոյացման, կոնտրակտայինպարտադրանքի և դատաիրավական համակարգերի զարգացման և այլ ինստիտուտներիարդիականացման միջոցով: Այլևս չի ստացվելու խոշոր բիզնեսի և կենտրոնացվածռեսուրսների տնօրինման շնորհիվ գոյատևել: Ռիսկերը չափազանց շատ են, երկրիապագան` վտանգված: Խնդիրը հայեցակարգի ու տնտեսվարման մոդելի ընտրության մեջէ: Տնտեսության պետական կարգավորման համակարգն արմատական արդիականացմանկարիք ունի: Ժամանակը մեր դեմ է աշխատում…

(http://168.am/2015/02/01/451129.html)«Լավ կրթությունսանհրաժեշտ էր,որպեսզի, անգամ, երբ«ոտքերս, ձեռքերսկտրեն», էլիշարունակեմ ապրել…»(http://168.am/2015/02/01/451129.html)

(http://168.am/2015/01/31/451164.html)Մի քանի միֆհանքարդյունաբերությանմասին(http://168.am/2015/01/31/451164.html)

(http://168.am/2015/01/29/450277.html)Ռուբեն Հովսեփյանը՝Գյումրիի դեպքերիմասին. «Ես չեմցանկանում մասնակցելվարկածաշինությանանշնորհակալգործընթացին»(http://168.am/2015/01/29/450277.html)

(http://168.am/2015/01/29/450301.html)«Հրեշներին չենք կարողսպանել, պետք էսովորենք նրանցկառավարել»(http://168.am/2015/01/29/450301.html)

(http://168.am/2015/01/29/450297.html)Հայաստանիարտահանողներիմիության նախագահ.«Կան որոշ հարցեր,որոնք հասկանալի չեն»(http://168.am/2015/01/29/450297.html)

(http://168.am/2015/01/29/450058.html)Ծովից ծովի փոխարեն՝վերադարձ Թուրքիա(http://168.am/2015/01/29/450058.html)

(http://168.am/2015/01/27/449301.html)Մեր կողքին ապրող՝ճապոնականմուլտաշխարհից եկածՍերինեն (ֆոտոշարք)(http://168.am/2015/01/27/449301.html)

(http://168.am/2015/01/27/449313.html)Սկսեք ձեր օրը նեխուրից(http://168.am/2015/01/27/449313.html)

Բաժնի նյութերի ընտրանի

(//www.bluehost.com/track/emarukyan/168fbanner)

Փոխարժեք

USD 476.23 ­0.41

GBP 715.30 ­0.57

EUR 539.76 ­1.08

RUB 7.14 +0.35

(http://168.am/2015/02/03/451915.html)

(http://168.am/2015/02/03/452261.html)

(http://168.am/2015/02/03/452083.html)

Ցուցանիշներ

Վարկերի միջին տոկոսադրույք 0

Ավանդների միջին տոկոսադրույք0

Սպառողական գների ինդեքս 0

Ոսկու գին 0

MORE

    BANKS CBA

PROMETEY BANK 475

AMERIABANK 539

PROMETEY BANK 7.11

AMERIABANK 715

03.02.2015 20:00

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Օրվա Շաբաթվա Ամսվա

Խոշոր հարկատուների ցանկի հերոսներն ու«հակահերոսները»(http://168.am/2015/02/03/451915.html)

Ռուբեն Հակոբյանն առաջարկում էպայքարել մոնստրների դեմ. «Դուխներդ չիհերիքո՞ւմ» (տեսանյութ)(http://168.am/2015/02/03/452261.html)

«Իշխանական կերակրատաշտին կպածսկաուտները խիստ անհանգստացած են».Նաիրա Զոհրաբյան(http://168.am/2015/02/03/452083.html)

(http://168.am/2015/02/03/452044.html)

(http://168.am/2015/02/03/451854.html)

1

2

3

4

5

6

Սերժ Սարգսյանը հրամանագրեր էստորագրել՝ Արմեն Գևորգյանի փոխարենՎաչե Գաբրիելյանին նշանակելու մասին(http://168.am/2015/02/03/452044.html)

Որքան շահույթ են ունեցելապահովագրողները(http://168.am/2015/02/03/451854.html)

Վարկանիշային աղյուսակներ(/rating­lists)

ԱԺ ամենահարուստպատգամավորները

Գագիկ Ծառուկյան$134.2 միլիոն

Սամվել Ալեքսանյան$36.4 միլիոն

Հակոբ Գ. Հակոբյան$8.5 միլիոն

Գրիգոր Մարգարյան$6.1 միլիոն

Վահան Կարապետյան$5.0 միլիոն

Արայիկ Գրիգորյան$4.7 միլիոն

Գուրգեն Արսենյան

7

Տեսնել բոլորը(http://168.am/2014/05/17/365961.html?rating=1)

$3.6 միլիոն

 (/)

Մեր մասին (http://168.am/about­us­2) Խմբագրակազմ (http://168.am/team­hy) Գործընկերներ (http://168.am/partners­hy)Բաժանորդագրություն (http://168.am/subscribe­hy) Գովազդ (http://168.am/advetisement­hy) Կապ (http://168.am/contacts­hy)

Մեջբերումներ անելիս հղումը 168.am­ին, «168 Ժամ»­ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքիհրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am­ին հղում կատարելու արգելվումէ: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»­ի և 168.am­ի խմբագրության տեսակետիհետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:© 2015 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.

Website by Peyotto Technologies (http://peyotto.com/) Hosted by WP­Engine (http://www.shareasale.com/r.cfm?B=398787&U=586065&M=41388&urllink=) 

ՌՍՍ ՀՈՍՔ

32,893 այցելություն, 2015­02­02­ինըստ Google Analytics­ի:

Կայքի հին տարբերակը (http://archive.168.am/)(/feed)

 

 (http://www.circle.am/?w=3068)